Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Հուլիսի 13-ին, ժամը 10:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 60 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Daewoo Damas» մակնիշի 911 VV 91 (վարորդ` 1992 թ. ծնված Հ. Մ.) և «Lexus IS 250» մակնիշի 34 FP 745 (վարորդ` 1981 թ. ծնված Ա. Կ.) պետահամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Daewoo Damas» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վերջինիս ուղևորներ՝ 1992 թ. ծնված Մ. Հ.-ը և նույն թվականին ծնված Հ. Մ.-ը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: