|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հուլիսի 21-ին, ժամը 19:13-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «FORD tranzit» մակնիշի 35 FR 291 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ Մ. Մ.-ը և ուղևոր՝ 1999 թ. ծնված Շ. Ա.-ը հոսպիտալացվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղ բժիշկները Շ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Մ. Մ.-ինը՝ բավարար: