Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձերի բարձրացում: Փոխարենը կառավարությունը կանխատեսել է 4 տոկոս գնաճ, ինչը նշանակում է՝ 2018թ. շատ ավելի վատ ենք ապրելու:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ 4 տոկոսանոց գնաճը պայմանավորված կլինի ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներով: «Մենք գիտեինք, որ որոշ ապրանքների վրա ակցիզային հարկը կաճի, տուրքերը պետք է ավելանան, դրա համար չպետք է ժամանակ կորցնենք: Ամենակարևորն այն է, որ մենք պետք է այնքան արագ աշխատենք, որ տնտեսական աճը բոլոր խնդիրները կոմպենսացնի, գերազանցի»,- ասել է նա՝ մյուս կողմից ռեալ համարելով կառավարության՝ հաջորդ տարվա բյուջեով խոստացած 4,5 տոկոս տնտեսական աճը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: