|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այս մասին նոյեմբերի 22-ին կայացած ԱՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշել է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Մի քանի տարի է, ինչ չենք կարողացել պետական բյուջեով աշխատավարձերի բարձրացում նախատեսել: Կառավարության հնարավորություններն այստեղ շատ սահմանափակ էին այն առումով, որ կենսաթոշակային և աշխատավարձերի քաղաքականությունում մենք առաջնորդվում ենք բացարձակապես ՀՀ հետ համահունչ քաղաքականության իրականացման դրդապատճառներով: Այս տարի առողջապահության բնագավառում այդպիսի ավելացում նախատեսվել է և մենք նույնպես լրացուցիչ հնարավորություններ ենք հայթայթել և համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսել, որպեսզի առողջապահության բնագավառում ապահովենք աշխատավարձերի աճ»,- մասնավորապես ասել է Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ մասին ավելի մանրամասն կներկայացնի Առողջապահության նախարարը: