| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Եկամտահարկի նվազման հետ կապված` աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի. 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով հարցին` մանկավարժների աշխատավարձերի բարձրացում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Առանձին ուսուցիչների գծով և գիտնակաների գծով այս պահին չունենք, բայց հույս ունենք, որ օպիտիմալացումների ճանապարհին կլինի»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխություններ են ունենալու նաև նախարարությունում: «Ներկայումս անձամբ յուրաքանչյուր վարչության գնահատմամբ եմ զբաղված, և նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ օպտիմալացման տեղ կա, և արդյունավետության տեղ ունենք», -ասաց նա:
Անդրադառնալով դրույքաչափերին` Հարությունյանը հայտարարեց, որ դպրոցը կրթական քաղաքականություն վարելու փոխարեն դարձրել են սոցիալական հարց լուծելու միջոց, երբ մեկ դրույքը մի քանի աշխատողի միջև բաժանվում է: «Ընդ որում՝ սոցիալական անարդյունավետ աշխատանք են կատարել. երբ ուսուցիչը չորս ժամ է դասավանդում և տասը հազար դրամ ստանում, դրանից և' նրա արդյունավետությունն է ցածր, և նա սոցիալական խնդիր էլ չի լուծում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ օպտիմալացման արդյունքում որոշ ուսուցիչներ դուրս կմնան, Հարությունյանն ասաց. «Մենք հիմա մեր միջազգային գործընկների հետ քննարկում ենք, որ վերապատրաստումներ լինեն, և այդ մասնագետներն այլ ոլորտում աշխատանք գտնեն»:
Հարությունյանը նշեց, որ պետք է սիստեմատիկ կերպով բարձրացնեն ուսուցիչների վարկանիշը, որը, ըստ նրա, մտածված կերպով իջեցվել է: «Հիմա այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր ենք իրականացնում կայքերի հետ, հեռուստատեսության միջոցով և այլն»,-եզրափակեց նա: