կարևոր
1003 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-25 13:31
Քաղաքական

Որտեղի՞ց այդ փողը, եթե 2026 թ․ բյուջեյով թոշակների բարձրացում նախատեսված չէ, Արևմուտքի՞ց

Որտեղի՞ց այդ փողը, եթե 2026 թ․ բյուջեյով թոշակների բարձրացում նախատեսված չէ, Արևմուտքի՞ց

Խմբագիր, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանը գրում է․ 

«Բոլոր «դափնիները» go to Նիկոլի քարոզչություն

Ընդամենը մի ամիս առաջ Նիկոլը մարդկանց համոզում էր, որ թոշակը թեկուզ 10 հազար դրամով բարձրացնելը ոչ մի իմաստ ու նշանակություն չունի: Նախ դա այն գումարը չի, որ թոշակառուի կյանքում բան կփոխի, բացի դրանից, Նիկոլը, փրփուրը բերանին, պնդում էր, որ թոշակառուն չգիտի, թե ի՞նչ անի այդ 10 հազարով: Հիմա հայտարարում է, որ որոշել են այդ 10 հազարը, այնուամենայնիվ, տալ թոշակառուներին: Կա՜մ այս ընթացքում հայկական դրամը դոլարին տվել-անցել է ու դրա գնողունակությունը մեծացել է, կ՜ամ թոշակառուն այս մի ամսվա ընթացքում Հարվարդն է ավարտել ու արդեն գիտի, թե ինչպես ծախսի այդ կոպեկները: Բայց, քանի որ ոչ առաջինն է, ոչ էլ երկրորդը, ապա չոր մնացորդում սա տարրական ընտրակաշառք է, որ թոշակառուներին բաժանվելու է ապրիլի 1-ից: Սա էլ պատահական չէ, որովհետև ապրիլի 1-ին բարձրացված թոշակը մարդիկ ստանալու են մայիսի սկզբին՝ ուղիղ ընտրությունների նախաշեմին, և նույնիսկ չեն հասցնի հասկանալ, թե դրանով իրենց բյուջեի որ ծակը կարկատեն: ԲԱյց քվեարկության օրը հաստատ հիշելու են, որ Նիկոլը երեկ իրենց թոշակը բարձրացրեց:

Ի դեպ, 2026 թվականի բյուջեյով թոշակների բարձրացում նախատեսված չէ և հարց է ծագում՝ որտեղի՞ց փողերը: «Терзают мне смутные сомнения», որ Արևմուտքից, իբր ընտրությունների վրա արտաքին հիբրիդային ազդեցությունը չեզոքացնելու համար, ստացվող փողերը հենց այսպիսի նախընտրական «պերֆորմանսների» վրա են ծախսվելու:

Հ.Գ. Ցավն այն է, որ այսքան ժամանակ Նիկոլի մտքի ծայրով էլ չի անցել թոշակները 10 հազարով բարձրացնելը: Այդ ընդդիմությունն էր անընդհատ բարձրաձայնում ու ճնշում գործադրում: Իսկ հիմա բոլոր «դափնիները» go to Նիկոլի քարոզչություն»։