կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-20 00:37
Քաղաքական

Հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի. Սերժ Սարգսյան

Հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի. Սերժ Սարգսյան

Այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը խոսել է «Հարկային օրենսգրքում» կատարվելիք փոփոությունների մասին: Նրա խոսքով` կկատարվեն փոփոխություններ՝ մարդկանց եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ, և ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի։

«Ոչ ոք  չի կարող 5 տարում, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորը այդ պայմաններից գոհ լինեն։ Այս 26 տարվա ընթացքում, եթե հաշվի առնենք այն բոլոր պրոբլեմները, որոնք եղել են Հայաստանի տարբեր ժամանակների իշխանությունների առաջ, մեր երկիրը վատ չի զարգացել։ Ես չեմ ասում՝ լավ է, ինչքան էլ լավ լինի, իմ գնահատականը միշտ էլ այսպես է՝ ավելի լավ կարող էր լինել», - ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի բնակչությունը 4 մլն-ի հասցնելու ծրագրի մասին: Նրա խոսքով՝ արտագաղթը Հայաստանի «արնահոսող վերքն է», ցավալի ու վտանգավոր երևույթ։ Սակայն, վարչապետի կարծիքով, արտագաղթը բնորոշ չէ միայն Հայաստանին, այն բնորոշ է նախկին Խորհրդային երկրներին, Արևելյան և նույնիսկ Արևմտյան Եվրոպային։

«Ես հայտարարել եմ Հայաստանի բնակչությունը 4 մլն-ի հասցնելու ծրագրի մասին և վստահ եմ, որ դա հասանելի թիվ է: Վարչապետի աշխատակազմում համապատասխան ստորաբաժանում է ստեղծվել, որը կզբաղվի այդ ծրագրի իրականացմամբ։ Այդ ստորաբաժանման մեջ ընդգրկված են տարբեր հաստիքների գծով մասնագետներ՝ սոցիոլոգներից մինչև ժողովրդագիրներ»,-ասաց Սարգսյանը: