Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում 2016թ. պետական բյուջեի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ 2016-ին տնտեսական աճն ավելի համեստ կլինի՝ պայմանավորված արտաքին քաղաքական զարգացումներով: «2016-ի ՀՆԱ-ի իրական աճը ծրագրված է 2,2 տոկոս: Պետական պարտքը 2016թ. կանխատեսվում է 5 միլիարդ 565 միլիոն դոլար, որի 86.6 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է եկամուտներին ու ծախսերին, Պավել Սաֆարյանը նշեց, որ եկամուտները կազմել են 1 միլիարդ 183 միլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 1միլիարդ 373 միլիոն դրամ, դեֆիցիտը՝ 193 միլիարդ դրամ: Հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվել են 1 միլիարդ 129 միլիոն դրամ: Բյուջեի ծախսային մասը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 58 միլիարդ դրամով:
Պավել Սաֆարյանը նշեց, որ պետական բյուջեի նախագծով ծախսերի մեծ մասը հատկացվել է սոցիալ-մշակութային բնագավառին՝ շուրջ 47,3 տոկոս: Հաջորդ ծախսային ուղղությունը պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտին ուղղված ծախսերն են՝ 20,8 տոկոս: «Թոշակների բարձրացում, ըստ էության, չի նախատեսվում»,- հավելեց փոխնախարարը: