Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 4-ին՝ ժամը 11.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շահումյան գյուղում «Հայփոստ»-ի ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի համար նախատեսված թոշակների գումարի պարկերը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11.10-ի սահմաններում, Շահումյան գյուղի «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղի շենքի դիմաց օգտվելով «Հայփոստ»-ի՝ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդի բացակայությունից և ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից` սրահից գողացել են կենսաթոշակների գումարի 17 պարկերից 6-ը, որոնց մեջ եղել է մոտ 12.620.000 դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1987 թ. ծնված Գարիկ Հակոբյանը: Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք:
Գողացված գումարից հայտնաբերվել է 5.128.800 դրամը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Հակոբյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: