Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կան տեղեկություններ, որ դուք ընդդիմադիր խմբակցություն եք, քաղաքական ո՞ր ուժին և ո՞ր արարքին եք ընդդիմադիր. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց լրագրողներից մեկը:
Էնֆիաջյանը պատասխանեց, որ իշխանության և ընդդիմության սահմանումը շատ հստակ է: «Մենք երբևիցե ինքնանպատակ, անձնավորված քննադատությամբ չենք զբաղվում, բայց կաշկանդված էլ չենք` թե' լավ, թե' վատ գնահատական տալու քաղաքական գործընթացներին»,- հայտարարեց նա:
Իսկ թե այսօր ո՞ր իրավիճակին են նրանք ընդդիմադիր, Էնֆիաջյանն ասաց. «Հանրությանը ներկայացրած մեր 15 կետերը պարունակում են ընդդիմադիր կեցվածք: Մենք ընդդիմություն ենք այսօրվա իրավիճակին, որպեսզի սոցիալական, տնտեսական իրավիճակը փոխվի, մենք ընդդիմություն ենք, որպեսզի մեր երկրի քաղաքացին կարողանա ՀՀ-ում բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով ապրել: Մենք կողմնակից ենք, որ տնտեսական իրավիճակը փոխվի»:
Նրա խոսքով` այս ամենի հետ կապված` իրենք հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնություններով, և առաջիկայում խմբակցության ու պատգամավորների կողմից արմատական փոփոխություններ են ներկայացվելու:
Հարցին` Գագիկ Ծառուկյանն ասում է` Կարեն Կարապետյանն իր ընկերն է, այդ դեպքում ինչպե՞ս են ընդդիմություն, երբ նրանց առաջնորդը Հանրապետականի երկրորդ դեմքի ընկերն է, էլ չենք ասում` առաջին դեմքի մասին, պատգամավորը պատասխանեց. «Միջանձնյա հարաբերությունները քաղաքական դրսևորումների և մոտեցումների հետ այդքան էլ չեն առերեսվում»:
Դիմելով լրագրողին` նա նաև հավելեց. «Եթե մենք միջանձնյա փոխադարձ հարգանք ունենք Ձեզ հետ, դա չի նշանակում, որ Դուք կաշկանդված եք Ձեր սուր հարցապնդումներն ինձ ներկայացնել, իսկ ես` տալ դրանց պատասխանը»: