|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակլցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով հարցին, արդյոք ԲՀԿ-ն կհամագործակցի ՀՀ երկրորդ նախագահի հետ:
Հարցին` ո՞ր դեպքում կհամագործակցի Քոչարյանի հետ, նա արձագանքեց. «Առաջիկայում այդպիսի հարց չկա դրված, երբ կլինի կասենք այդ մասին»:
Ծառուկյանը խուսափոխական պատասխան տվեց այն հարցին` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է: «ՀՀՀարցը իրավաբանական տիրույթում է: Այնտեղ քննում են, պատասխանները կասեն, նոր մենք մեր տեսակետները կասենք»: