Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԸՕ-ի վերաբերյալ ԲՀԿ-ի առաջարկներից էր զինվորականների քվեարկության ժամանակ ընտրական տեղամասում արգելել վերադաս սպայի ներկայությունը: ՀՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկիննախարար Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում` վերադաս սպա: «Ո՞ր սպային կարելի է, որին` ոչ»,- հարցրեց նա:
Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ, ինչպես գիտենք, զինվորներին ընտրության են ուղեկցում դասակի հրամանատարը, ջոկի հրամանատարը` նայած, թե որտեղ ով է կատարում: Նա նշեց, որ ուղեկցող սպան, պայմանական, չպետք է 100 մետրից մոտ լինի:
Վիգեն Սարգսյանը չհամաձայնեց և նշեց, որ ցանկացած սպա վերադաս է: «Ջոկի հրամանատարը, ինչպես նաև դասակի հրամանատարը հաճախ կարող է լինել նույն զինվորներից մեկը, հիմա ինքը կարո՞ղ է լինել, ինքն էլ է քվեարկող զինվոր: Սպան էլ է քվեարկում, ստացվում է` ինքը դուրսը սպասում է, շարքային կազմն է քվեարկում, հետո սպայական կազմն է գալիս, քվեարկում, ու ջանդա՞մ, որ շարքայինում կա վերադաս: Հիմա դա խնդի՞ր է, թե՞ ոչ»,- հարցրեց նա:
Բագրատյանն էլ ասաց, որ, իհարկե, խնդիր է: Վիգեն Սարգսյանն արձագանքեց` ուրեմն այդ կերպ հարցը չի լուծվում:
Նիստը վարող Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե զինվոր է, նորմալ է:
«Զինվորների միջև ոչ պաշտոնական հեղինակության հարցը ո՞նց եք լուծում: Սպան քվեախցիկի մոտ չի հետևում, եթե հետևելու լինի, այլ զինվորի հետ կարող է հետևել, եթե այդպես է, չեք կարող վերահսկել: Դա հարց չի լուծում, ամեն ինչ կարելի է գրել: Բացի գործընթացը բարդացնելուց, հարց չի լուծում»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանն արձանագրեց, որ խնդիրը վերաբերում է ոչ թե սպային, այլ ցանկացած անձի: «Պետք չէ արհեստական ձևակերպում տալ և կենտրոնացնել ուժը որևէ անձի վրա, որ նա չպետք է վերահսկողության ենթարկի: Կապ չունի` ով է վստահված անձը՝ կուսակցության ներկայացուցիչ, թե` ով»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց` պետք է ձևակերպում տրվի, թե ընտրական տեղամասում ցանկացած ուղղորդում ինչ կարող է առաջացնել: