Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին ես եւ իմ գործընկերները բազմաթիվ սպառնալիքներ ենք ստանում տարբեր անձնացից, ովքեր սպառնում են մեզ եւ մեր երեխաներին սպանել, վառել՝ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Տեղեկություններ են շրջանառվում, որ ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։
Քիչ առաջ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնապես դիմեց ՀՀ Ոստիկանապետին»,- գրել է Զոհրաբյանը և կցել ՀՀ ոստիկանապետին ուղղված դիմումը։
Խմբակցության պատգամավոր Իվեըա Տոնոյանն էլ իր հերթին գրել է․ «Հարգելի՛ ոստիկանապետ, մեր հայտարարությունն ընդունեք ի գիտություն և ձեռնարկեք բոլոր հնարավոր միջոցները՝ թիրախի տակ հայտնված ԲՀԿ պատգամավորների անվտանգությունը պաշտպանելու համար։ Տեղեկացնում ենք նաև, որ հնարավոր սադրանքների և հաշվեհարդարների ողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։