կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-06 18:13
Սպորտ

Աշխարհի առաջնություն. հայ ըմբիշների շանսերը

Աշխարհի առաջնություն. հայ ըմբիշների շանսերը

Եվս մեկ օր և Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդը կընդունի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Սեպտեմբերի 8-14-ը օլիմպիական ըմբշամարտի ներկայացուցիչներ ազատ ոճայինները՝ 5, իսկ հունահռեմեականները՝ 8, քաշային կարգերում հանդես կգան հավաքականների գլխավոր մարզիչներ Արայիկ Բաղդադյանի և Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ: Առաջնությունը կմեկնարկի ազատ ոճայինների գոտեմարտերով.

 

65 կգ քաշային կարգ. Դավիթ Սաֆարյան

2013 թ-ի Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում իր հիմնական մրցակիցներից թուրք Յակուպ Գյորին պարտության մատնած Կրասնոդարում մազրվող հայ ըմբիշը համարվում է ոսկե մեդալի մեր համար 1 թեկնածուն:  2013-ին Դավիթը հասցրեց ամրապնդվել ևս մեկ անգամ, երբ Հայաստան բերեց  Բուդապեշտի աշխարհի առաջնության  մեդալը: Մինչ քաշային կարգերի փոփոխությունը, 66կգ քաշային կարգում հանդես եկող Սաֆարյանը, եզրափակիչում  հաղթեց կուբացի Լիվան Լոպեսին:

 

Ամեն դեպքում, աշխարհի առաջնության գործող չեմպիոնին, ով հասցրել է ամբողջոությամբ վերականգնվել ուսի և մեջքի վնասվածքներից և ով հաջողացրել է այս տարի մեդալներ նվաճել միջազգային առաջնություններում  (Սասսարի՝ բրոնզ, Գերմանիայի Գրան Պրի՝ արծաթ) ՖԻԼԱ-ն համարում է հաղթողի հիմանական հավակնորդ: Տաշքենդյան գորգում, սակայն, Դավիթին կարող է բարդ խնդրի առաջ կանգնեցնել Յարիգինի Գրան Պրիի եռակի բրոնզե մեդալակիր Սոսլան Ռոմանովը՝ Ռուսաստան: 23 ամյա ըմբիշը Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալի պայքարից զրկեց Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր 22-ամյա Մագոմեդ Կուրբանալիևին (Ռուսաստան): 
Դավիթին ոսկու համար մարտահրավեր է կանխատեսվում նաև Իրանից, Մոնղոլիայից և ԱՄՆ-ից. Ասիայի չեմպիոն Ահմադ Մոհամադին, 2013-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գանզորիգ Մանդախնարան և Ոսկե Գրան Պրիի եզրափակչի հաղթող Բրոնտ Մեթքալֆը:

 

 

57 կգ քաշային կարգ. Գարիկ Բարսեղյան

2014-ի Ֆինլանդիայի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկն առաջին անգամ էր գոտեմարտում մեծահասակների առաջնությունում: Երիտասարդ ըմբիշը մի քանի անգամներ իր հարցազրույցներում խոսել է իր ամբիցիաների մասին: Mediamax գործակալության հետ զրույցում Գարիկը նշել է, որ ցավում է բրոնզի համար.«Շատ եմ ցանկանում, որ աշխարհի ու օլիմպիական խաղերի հաղթող դառնամ, ու դրան հասնելու համար ուժերս չեմ խնայելու»: Սակայն ըստ միջազգային վարկանիշների հայ ըմբիշը  ոսկե մեդալի հավակնորդ չի համարվում: Համարվում է հավակնորդ գործող չեմպիոն՝ Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցիչ՝ Հասան Ռահիմին, ով սակայն աշխարհի գավաթի խաղարկությունում այս մարտին զիջեց հաղթողի տիտղոսը Ռուսաստանի ներկայացուցիչ և աշխարհի 2010, 2011թթ-ի չեմպիոն Վիկտոր Լեբեդևին: ՖԻԼԱ-ի վարկանշային աղյուսակը  գլխավորում է վրացի ըմբիշ Լոնդոն-2012-ի արծաթե մեդալակիր,  Եվրոպա-2014-ի և Ոսկե Գրան Պրիի հաղթող Վլադիմիր Կխինչեգաշվիլին:

 

 

61 կգ քաշային կարգ Վալոդյա Ֆրանգուլյան

2012-ի Թայլանդի ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյան ազատ ոճայինների 2 մեդալակիրներից մեկն էր: Բրոնզի համար  պայքարում նա հաղթանակ տարավ հայազգի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ:  Այս քաշային կարգում միջազգային վարկանիշը խոսում է ադրբեջանցի մարզիկ Հաջի Ալիևի օգտին, ով պարտության է մատնել 60կգ քաշային աշխարհի չեմպիոն Բեկհան Գոիգերեևին (Ռուսաստան):  Ալիևը Գերմանիայի Գրան Պրիում պարտության է մատնել նաև Դավիթ Սաֆարյանին 5-2 հաշվով:

 


70 կգ քաշային կարգ. Գրիգոր Գրիգորյան

 

2014-ի ապրիլին Ֆինլանդիայի Վենտաա քաղաքում  ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից Գրիգորը վերդարձավ  արծաթե մեդալով: Եզրափակչում հայ ըմբիշը պարտություն էր կրել ադրբեջանցի Ռուսլան Դիբիրգաջիևից: Տաշքենդի աշխարհի առաջնության վարկանիշներում, սակայն Գրիգորյանը հանդիսանում է հավակնորդի ալտերնատիվ մրցակից՝ հետևյալ ըմբիշներից հետո.

Ասիայի չեմպիոն Մոստաֆա Հոսեյնկհանին (Իրան) աշխարհի գավաթի տպավորիչ գոտեմարտից հետո գլխավորում է ՖԻԼԱ-ի վարկանիշը: 2-րդ հորիզոնականում Եվրոպայի չեմպիոն Ռուսլան Դիբիրգաջիևն է Ադրբեջանից, ով իր հայրենակից Էմին Ազիզովին 4 միավորով զիջել է Ոսկե Գրան Պրիում: Ազիզովն էլ իր հերթին պարտություն է կրել Դավիթ Սաֆարյանից Եվրոպայի առաջնությունում 66 կգ քաշային կարգում:

 

 

86 կգ քաշային կարգ. Մուսա Մուրթազալիև

Դաղստանցի 26 ամյա ըմբիշը արդեն երկար տարիներ է հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Վերջին ամենանշանակալի հաղթանակները մեծահասակների պայքարում Մուսան տարել է 2011-ին Դորտմունդի Եվրոպայի առաջնությունում,  արծաթե մեդալ, այն ժամանակ նա հանդես էր գալիս 74կգ քաշային կարգում:  2013-ին Թբիլիսում կայացած Եվրոպայի առաջնությանում 84կգ քաշային կարգում Մուրթազալիևը կրկին բավարավել է արծաթե մեդալով՝ եզրափակչում 0:4 (0:2, 0:2) հաշվով զիջելով  վրացի Դաթո Մարսագիշվիլիին:

Այս քաշային կարգում վերջերս աչքի է ընկնում կուբացի ըմբիշ Ռեյներիս Սալաս Պերեսը, ով հուլիսին Մեքսիկայում վերցրեց իր 4-րդ Pan American տիտղոսը: Բուդապեշտի արծաթե մեդալակիրը Տաշքենդում կլինի վտանգավորներից մեկը:

Պերեսն իր ոսկե տիտղոսի համար ստիպված կլինի դիմակայել 18-ամյա ռուսաստանցի Եվրոպայի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևին: Վերջինս կադետների երկակի աշխարհի չեմպիոն է: Մուրթազալիևի համար դժվար մրցակիցներ կլինեն նաև Եվրոպայի առաջատարներից բելառուսցի Մուրադ Գայդարովը, Ասիայի բրոնզե մեդալակիր Ռաշիդ Կուրաբանովը Ուզբեկստանից, Լոնդոնի բրոնզե մեդալակիր Դաթո Մարսագիշվիլին՝ Վրաստան և Գամզաթ Օսմանովը՝ Ադրբեջան:

 

Սեպտեմբերի 8-ին՝ աշխարհի առաջնության մեկնարկային օրը, որակավորման փուլում հայ ըմբիշներից գորգ դուրս կգան Գարիկ Բարսեղյանը (57), Գրիգոր Գրիգորյանը (70) և Մուսա Մուրթազալիևը (86):

 

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ