|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Մոսկվայում կմեկնարկի «Աերոֆլոտ օփեն» բաց փառատոնի 10-րդ հոբելյանական մրցաշարը, որին, ինչպես արդեն տեղեկացրել էինք, կմասնակցեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը և բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը:
Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը և հայտնի են մեր շախմատիստների մրացակիցները: Մեկնարկային խաղում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի չինացի Յանգուի Յուի հետ: Տիգրան Պետրոսյանի մրցակիցը ռուսաստանցի Նիկիտա Վիտյուկովն է, ում հետ կմրցի սպիտակներով: Մեր մյուս 2 գրոսմայստերները հանդես կգան սև խաղաքարերով. Ավետիք Գրիգորյանի մրցակիցը մոլդովացի Վիկտոր Բոլոգանն է, իսկ Գրիգոր- Սևակ Մխթարյանը ուժերը կչափի ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանի հետ: