կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 13:52
Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի գավաթ. Հայաստանի հավաքականի մրցակիցները

Ըմբշամարտի աշխարհի գավաթ. Հայաստանի հավաքականի մրցակիցները

Շվեյցարիայի Լոզան քաղաքում  տեղի ունեցան  2015 թ. տղամարդկանց հունահռոմեական, ազատ ոճերի  ու կանանց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունների վիճակահանությունները:


Այս անգամ վերոհիշյալ ստուգատեսերը կազմակերպվում են նոր ձևաչափով. յուրաքանչյուր ձևում մասնակցելու են 2014 թ.  աշխարհի թիմային առաջնության արդյունքերով ուժեղագույն ութնյակում տեղ զբաղեցրած երկրների ըմբշամարտի ընտրանիները


Առաջինը պայքարի մեջ կներգրավվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի ներկայացուցիչները: Այս ոճի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու է նաև հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը, տեղի է ունենալու փետրվարի 19-20-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Այս մրցաձևի գլխավոր ֆավորիտներին՝ Իրանի և Ռուսաստանի ընտրանիներին, նախապես բաժանեցին տարբեր խմբերի


Վիճակահանության արդյունքներով` Հայաստանի հավաքականը նախնական փուլում ընդգրկվեց Բ խմբում, որտեղ մրցաշարի առաջին օրը խմբային փուլում կմրցի Ռուսաստանի, Թուրքիայի և Հունգարիայի հավաքականների հետ:


Ա խմբում ընդգրկված են Իրանի, Ադրբեջանի, Շվեդիայի և Գերմանիայի հավաքականները


Մրցաշարի 2-րդ օրը հավաքականները  խմբերում զբաղեցրած տեղերին համապատասխան կվիճարկեն 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ տեղերը


Մարտի 7-8-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա կանանց ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը, իսկ
ազատ ոճի ըմբշամարրի հավաքականների ելույթյերը տեղի են ունենալու ապրիլի 11-12-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Ազատ ոճի Հայաստանի ընտրանին գավաթի խաղարկությանը չի մասնակցի:


Հիշեցնենք, որ 2014 թ. աշխարհի թիմային գավաթակիրները տղամարդկանց թե՛ ազատ և թե՛ հունահռոմեական ոճերում Իրանի ըմբիշներն են, իսկ կանաց ազատ ոճում էլ Ճապոնիայի ընտրանին:  Երեք դեպքում էլ եզրափակիչի մյուս մասնակիցը եղել է Ռուսաստանի ընտրանին: