Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի` մինչև 19 տարեկանների 2015/2016 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի` մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Սերբիայի և Էստոնիայի` մինչև 19 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարը տեղի կունենա Էստոնիայում, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Գերմանիայում:
Ընդհանուր առմամբ, 52 թիմեր բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված թիմերից մեկը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել խմբերից մեկի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Իսպանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2016 թ. գարնանը:
Մասնակից 28 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգա 7 թիմ, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Գերմանիան. տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: