|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե 2018 թվականին հնարավոր է ՀՀԿ-ն կոալիցիոն հուշագիր ստորագրի «Ծառուկյան» դաշինքի հետ, լրագրողներին ասաց, որ ապագայի վերաբերյալ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է:
Հարցին՝ կա՞ն քննարկումներ հարցի վերաբերյալ,նա պատասխանեց. «2018 թվականի ապագա կոալիցիայի, կառավարության վերաբերյալ որևէ քննարկում ՀՀԿ-ում չի ծավալվել: Մեկ անգամ չէ, որ դրա մասին ասվել է: ՀՀԿ-ն այս պահին իրականացնում է նախագահ Սարգսյանի` մայիսի 18-ի ծրագրային ելույթի դրույթները, որի հիմքի վրա է կառավարությունը»:
Շարմազանովն ընդգծեց, որ ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում, իսկ թե 2018 թվականին կոալիցիան ի՞նչ տեսք կունենա, կքննարկեն հաջորդ տարվա ապրիլին:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրենք պատերազմ են հայտարարում անարդարությանը, և պատասխանելով հարցին` մեկնարկը տրվա՞ծ է, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ լրագրողները հնարավորություն կունենան լուսաբանելու և տեսնելու, որ ընթացքը տրված է:
Հարցին՝ ովքե՞ր են երկրում անարդարություն սերմանողները, Շարմազանովը պաատսխանեց, որ անարդարությունն անուն- ազգանուն չէ, դա երևույթ է, որի դեմ պետք է պայքարել` անկախ կուսակցական պատկանելությունից եւ զբաղեցրած պաշտոնից: «Յուրաքանչյուրս պետք է սկսենք մեզանից»,- ասաց նա: