Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտին հատկացված բյուջեի նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին, թե ինչպե՞ս են կարողանալու պահել ՏՏ ոլորտի մասնագետներին, որոնք նախընտրում են աշխատել արտասահմանում` բարձր աշխատավարձով:
Նախարարի խոսքով՝ ՏՏ ոլորտը, իհարկե, աճող է, սակայն Հայաստանն ունենում է տարեկան 2 հազար աշխատողի կարիք, և ապագայում սովորական ծրագրավորողներ արդեն քիչ կպատրաստեն, անհրաժեշտ կլինի պատրաստել կոնկրետ մաթեմատիկական խնդիր լուծող ծրագրավորողներ, ինչի համար անհրաժեշտ կլինի զարկ տալ կրթության բնագավառի ֆունդամենտալ գիտությունների ոլորտին:
Իրան-Հայաստան երկաթուղու հնարավոր կյանքի կոչմանն անդրադառնալով` նախարարը նշեց, որ եթե իրանական երկաթուղին Հայաստանով անցներ, դա Իրանի համար շատ ավելի շահավետ կլիներ, այդ ուղղությամբ քննարկումներ գնում են, սակայն արդյունքներ դեռ չկան: