| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Խորհրդարանական կառավարման համակարգը մեր երկրին հնարավորություն է տալու ավելի արդյունավետ կառավարում իրականացնել. այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` քանի որ Հայաստանը կիսանախագահական կառավարում ունի, ժողովուրդը դժգոհում է, որ միայն մեկ անձնավորություն է որոշումներ կայացնողը: «Խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս կոլեգիալ որոշումներ ընդունել»,- ասաց Մինասյանը:
Նա անդրադարձավ նաև կոալիցիոն համակարգին: «ՀՀԿ-ն առանց կոալիցիայի էլ ունի համապատասխան քանակի ձայն: Եթե մարդիկ կոալիցիայից դուրս են գալիս, իրենց գործն է»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա` չափազանց կարևոր է կուսակցությունների դերը: «Նախագահական կառավարման համակարգը մեր երկրում գործել է, և մենք տեսել ենք, որ կան բազմաթիվ բացթողումներ և թերություններ: Յուրաքանչյուր օղակ կունենա իր գործառույթները: Այս պարագայում` ոչ միան կուսակցություններն են ուժեղանալու, այլ նաև ժողովուրդ-իշխանություն կապն է ավելի ամրապնդվելու»,- վստահեցրեց Մինասյանը:
Պատգամավորը հավելեց նաև, որ կուսակցությունները, իրենց շահերից ելնելով, մեծ ցանկություն ունեն իրենց ցուցակներում ընդգրկել որակյալ, քաղաքագիտական առումով կայացած մարդկանց: