կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-05 14:40
Քաղաքական

Այո, ԲՀԿ-ում կան մարդիկ, որ կոալիցիայի կողմնակից են. Նաիրա Զոհրաբյան

Այո, ԲՀԿ-ում կան մարդիկ, որ կոալիցիայի կողմնակից են. Նաիրա Զոհրաբյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք իշխանությունների համար ԲՀԿ-ի համագործակության թեման փակված է, և արդյո՞ք դրա հետ կապված խմորումներ կան ԲՀԿ-ում:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի հետ ճեպազրույցների դահլճ էին եկել Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը և Միքայել Մելքումյանը:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ինքս էլ լրագրող եմ եղել, հասկանում եմ, որ հետաքրքրությամբ կարդացվում են այն նյութերը, որոնցում գույները խտացված են ու ամեն ինչ շրջվում է գլխիվայր: Այսօր մամուլը գրել էր, թե իմ գործընկերներն իմ դեմ ստորագրություններ են հավաքում: Հիմա իմ գործընկերներն այստեղ նստած են: ԲՀԿ-ում մեր գործընկերները ազատ մտածղությամբ մարդիկ են և ազատ են իրենց դիրքորոշումներով հանդես գալ: Այո, եղել են ԲՀԿ անդամներ, որոնք բաց առաջարկ են արել, ոչ թե թաքուն` դիրքորոշում արտահայտելով, որ իշխանությունների հետ կոալիցիա մտնելը այս պահին կարող է օգնել ԲՀԿ-ին` կյանքի կոչել իր ծրագրերը: Բայց կա նաև տեսակետ, որը պաշտպանում եմ, որ ԲՀԿ-ն որևէ կոալցիայի մեջ չպետք է մտնի մինչև խորհրդարանական ընտրությունները, քանի որ դա ավելի ազնիվ կլինի քաղաքացիների հանդեպ, և ճիշտ կլինի մեր կուսակցության համար, որ նա մնա ընդդիմադիր դիրքերում: Ես ասել եմ, որ չեմ հավատում մեկ տարվա կոալիցիային ընտրություններից առաջ: Կոալիցիայի թեման փակված է: Ես հարգանքով եմ վերաբերվում իմ գործընկերների այն դիրքորոշմանը, ովքեր այլ տեսակետ ունեն, բայց ես կատեգորիկ դեմ եմ մինչև ընտրությունները համագործակցությանը` որևէ ֆորմատով: Այսօր կա վերջնական որոշում, որ ԲՀԿ-ն որևէ ֆորմատով` լինի կոալիցիա` Վարդուշ, Հայկուշ անունով, կապ չունի, ԲՀԿ-ն չի գնալու դրան, ԲՀԿ-ն պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին»: