Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը խուսափեց աղանդների թվաքանակի ավելացման հետ կապված որեւ հայտարարություն անելուց. ոչ հստակ աղբյուրներ կան, ոչ էլ պետական վիճակագրական տվյալներ:
Ավելին, Վարդան Ասցատրյանը նշեց, որ մեր իրավական բառապաշարում առհասարակ չկա «աղանդ» հասկացողությունը:« Այսօր այդ տերմինը շատ է օգտագործվում հանրության, ԶԼՄ-ների կողմից, բայց քանի դեռ փաստեր չեն գրանցվել և ապացույցներ չկան, չենք կարող նրանց մեղադրել աղանդ լինելու մեջ»,-նշեց Վ. Ասցատրյանը` հավելելով, որ աղանդավորական կազմակերպությունը պետք է հասկանալ հետևյալ կերպ.«Այն կրոնական միավորը, որն իր գործունեությամբ հակաօրինկան քայլեր է ձեռնարկում անհատի իրավունքի նկատմամբ, հասարակության, բարոյականության, առողջության նկատմամբ բնութագրվում է որպես այդպիսին»:
Հարցին, թե ինչո՞ւ է աղանդավորական շարժման գործունեությամբ զբաղվում ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը, այլ ոչ թե եկեղեցին Վ. Ասցատրյանը պատասխանեց, թե սխալ է մտածել, որ եկեղեցին պասիվ գործունեություն է ծավալում: «Ավելին, եկեղեցին փորձում է զբաղվել խնդրով, բայց կարծում եմ, որ դա դեռ քիչ է խնդրին հանգուցալուծում տալու համար»:
Անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրինագծին վարչության պետը նշեց, որ նախորդ նախագիծը մշակվել էր կառավարության աշխատակազմում և ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով `փորձագիտական գնահատման, որտեղ էլ քննադատության էր արժանացել:«Այնտեղ բավական խիստ քննադատական եզրակացության էին եկել, բայց դա չէր նշանակում, որ պետք է նախագիծը մի կողմ դրվեր, ինչը և արեց նախարարությունը և մշակելով նոր ծրագիր` սահմանեցին մեղմ դրույթներ հակաօրինական կազմակերպությունների նկատմամբ»,-նշեց վարչության պետը հավելելով, որ իրենք տեղեկատվություն չունեն, այն մասին, թե նոր նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է, թե ոչ:
Նա տեղեկացրեց նաև, որ իրենց կազմակերպությունը դիմել է առողջապահության նախարարություն տեղեկանալու, թե ինչ տվյալներ ունեն այն մարդկանց մասին, ովքեր առնչվելով աղանդների հետ , ձեռք են բերել հոգեկան անհավասարակշռություն:«Նախարարությունից մեզ հայտնեցին, որ 150 մարդ նման բարդ խնդրի առջև է կանգնել`առնչվելով աղանդների հետ»,- ասաց նա: