Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ նիստից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դիմել են ՀՀ նախագահին, որպեսզի քաղաքական ուժերին քաղաքական երկխոսության հրավիրի։
Հարցին` վարչապետի թեկնածուն ՀՀԿ-ական կլինի՞, նա պատասխանեց. «Երբ այդ քաղաքական երկխոսությունները լինեն, մենք որոշում կկայացնենք, դեռ որոշում չենք կայացրել»:
Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ՀՀԿ-ականներ կլինեն, որ կողմ կքվեարկեն Փաշինյանին: «Հանրապետականը միասնական է: Երբ որոշում կայացնենք, դրա մասին կխոսենք»,- ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի ասած` ժողովրդի թեկնածուին` Բաղդասարյանն ասաց, որ «ժողովրդի թեկնածու» հարաբերական հասկացություն է, իրենք շարժվելու են Սահմանադրությամբ:
Հարցին էլ` արդյո՞ք Սերժ Սարգսյանը նույն դերակատարությունն ունի, նա պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը որևէ գործընթացի չի խառնվում և չի էլ ցանկանում այս թեմաներում լինել: «Կա վարչապետի պաշտոնակատար, ով նախագահի հետ որոշումները կայացնում է»,- ընդգծեց Բաղդասարյանը:
Ճշտող հարցին` արդյո՞ք Սերժ Սարգսյանն ամբողջովին մեկուսացել է այս գործընթացներից, նա պատասխանեց. «Այո, իր հրաժարականով նա ամեն ինչ ասաց»:
Անդրադառնալով հարցին` արդյո՞ք հնարավոր է Սերժ Սարգսյանը հրաժարական տա նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից, Բաղդասարյանը նշեց, որ նման քննարկումներ կկազմակերպեն, և հաստատեց, որ օրակարգում նման հարց կա: