կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-10 13:08
Քաղաքական

Մենք նման դիրքորոշում չունենք այս պահին. Էնֆիաջյանը՝ 2018-ի ԲՀԿ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի մասին

Մենք նման դիրքորոշում չունենք այս պահին. Էնֆիաջյանը՝ 2018-ի ԲՀԿ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի մասին

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ այս պահի դրությամբ քաղաքական կյանքում թիվ մեկ հարցը 2018-ին վարչապետի անձի հարցը չէ:

Դիտարկմանը՝ օրերս իր թիմակից ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել էր, որ որևէ խնդիր չի տեսնում, որպեսզի 2018-ին վարչապետ լինի Սերժ Սարգսյանը՝ Էնֆիաջյանը նշեց. «Միքայել Մելքումյանի խոսքը որոշակիորեն խեղաթյուրված էր ներկայացված: Պետք է իրադարձություններին սպասել և ճիշտ ժամանակին կարծիք հայտնել: Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքական դաշտում թիվ մեկ օրակարգային հարցն այդ խնդիրը չէ: Երբ գա այն ժամանակը, որ պետք լինի «Ծառուկյան» խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնի, ամեն ինչ ճիշտ ժամանակին կարվի»:

Էնֆիաջյանն ընդգծեց, որ խմբակցությունում նման հարց չի քննարկվում և երբ քաղաքական նման գործընթաց լինի, ապա քաղաքական ուժն իր կարծիքը կհայտնի: Հարցին՝ հավանակա՞ն է 2018թ.–ին «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի Հանարապետականի հետ, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Մենք նման դիրքորոշում և մոտեցում չունենք այս պահին: Ամեն ինչ իր ժամանակին պետք է ասել և ներկայացնել: Մենք խոսում ենք հիմա մի բանի մասին, որը 8 ամիս հետո պետք է տեղի ունենա», - ասաց նա: