|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի խոշորագույն բանկը՝ Ադրբեջանի միջազգային բանկը, որը հայտնվել է փլուզման եզրին երկրում արժույթի դեֆիցիտի և արժութային սուր ճգնաժամի հետևանքով, դադարեցրել է արտաքին պարտքի վճարումները և պարտքի վերակառուցման շուրջ բանակցություններ կսկսի վարկատուների հետ. հայտնում է Forbes.ru-ն:
Ադրբեջանի միջազգային բանկը մայիսի 10-ին բաց է թողել 100 միլիոն դոլար վարկի տոկոսների և հիմնական պարտքի վճարումը:
Օտարերկրյա արժույթով պարտքերի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ վերակառուցման առաջարկվող պլանը պարտադիր կդառնա, եթե այն հավանության արժանացնեն վարկատուները, որոնց հասնում է պարտքերի երկու երրորդը: