Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գումարը բավականին մեծ է, դրանով մեր արտաքին պարտքն է ավելանում, նաև պետք է փաստենք, որ այս պահի դրությամբ մենք ունենք արտաքին պարտքի ոչ ցանկալի ցուցանիշներ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի որոշմանը, որով նախատեսվում է COVID-19-ի դեմ պայքարի նպատակով Հայաստանին անհապաղ 280 մլն ԱՄՆ դոլար հատկացնել:
«ԱՄՀ-ն, իր կանոնադրական նպատակներից ելնելով, առաջնահերթ հակաճգնաժամային կարճաժամկետ վարկեր է տրամադրում երկներին: Փաստ է, որ մենք այնպիսի վիճակում ենք հիմա, որ այդպիսի վարկային ռեսուրսներն առավել հարմար են, քան միջազգային վարկային շուկայում հնարավոր մյուս ռեսուսրները: Նման վարկերը տրամադրվում են օպերատիվ, ինչպես այս դեպքում է: Գումարը բավականին մեծ է և ավելանում է մեր արտաքին պարտքի վրա, նաև պետք է փաստենք, որ այս պահի դրությամբ մենք ունենք արտաքին պարտքի ոչ ցանկալի ցուցանիշներ, որովհետև արտաքին պարտքի հիմնական ցուցանիշներն արդեն մոտեցել են սահմանագծերին, որոնք ոչ թե մենք ենք նախատեսում, այլ հենց այդ նույն միջազգային կազմակերպություններն են սահմանում»,- ասաց նա:
Նա պարզաբանեց, որ Հայաստանն արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոսի շեմն արդեն հատել է, նաև հատել է պետական բյուջեի եկամուտնեորի այդ ցուցանիշը: «Մյուս կողմից շատ կարևոր է, որ լրացուցիչ ցանկացած մեկ դոլար արտաքին պարտք ներգրավելով՝ պետք է հստակ գնահատենք, որ դա լրացուցիչ բեռ է մեր կայուն զարգացման, ապագա տնտեսական գործունեության իմաստով, որովհետև այդ պարտքն ի վերջո պետք է սպասարկվի և մարվի: Իսկ այսօրվա դրությամբ այդ նույն միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, ցավոք սրտի, ունենք գնահատված տնտեսական անկման կանխատեսում, բացի այդ կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը դեռ հանգուցալուցված չէ, մարտահրավերները կան և որոշ դեպքերում նաև խորանում են դրանք»,- նշեց Ավետիսյանը:
Տնտեսագետի խոսքով՝ երևույթներն ու մարտահրավերները խիստ անորոշ են և հնարավոր չէ շատ հստակ կանխատեսել, երբ ենք ավարտին մոտենալու, երբ ենք անցնելու կայուն զարգացման և առանց սահամանափակումների տնտեսվարման փուլին: Նա հավելեց, որ այս իրավիճակում էապես ակնհայտ ու առարկայական է դառնում ցանկացած մեկ դոլար արտաքին պարտքի օգտագործման արդյունավետությունն ու նպատակայնությունը, իսկ դրա գանահատականը կարելի է տալ՝ հիմք վերցնելով, թե ինչ իրավիճակ ունենք:
«Այո, մենք ունենք պետական բյուջեից ֆինանսավորվող սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրեր, դրանց թիվն ամեն օր ավելանում է ամենատարբեր նպատակներով: Բայց ես այստեղ կվկայակոչեմ Դաշնակցության Գերագույն մարմնի այդ ծրագրերի վերջին գնահատումը: Ցավոք, մենք արձանագրում ենք, որ լուրջ խնդիրներ կան ծրագրերի ընդհանուր նպատակայնության և գործադրման սկզբունքի և նաև դրանց տված արդյունքների մեջ: Պետք է արձանագրենք, որ այդ ծրագրերն արդյունքի տեսանկյունից ուշացած են, ազդեցության տեսնակյունից էլ դրանք իրականում շատ չափելի և համակարգված չեն: Իրականում որքան էլ լսում ենք շահառուների թիվը միլիոնից ավելի է, միլիարդավոր դրամներ և այլն, այդ թվերն ինքնին ոչինչ չեն ասում, եթե մենք կոնկրետ չենք անդրադառնում դրանց արդյունավետությանը»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: