Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
2023 թվականի վերջին Վրաստանի պետական պարտքը կազմել է Համախառն ներքին արդյունքի 39,2%-ը, հայտնել է Forbes Georgia-ն։
Վրաստանի հարեւան երկրներից Հայաստանն ունի պետական պարտքի ամենամեծ բեռը՝ ՀՆԱ-ի 50,5%-ը։ Հաջորդը Թուրքիան է՝ ՀՆԱ-ի 28,9%-ով։ Ռուսաստանի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 19,7%-ը, իսկ Ադրբեջանինը՝ ՀՆԱ-ի 18,4%-ը։
Աշխարհում ամենացածր պետական պարտքն ունի Բրունեյը՝ ՀՆԱ-ի 2,3%-ով։ Հաջորդը Քուվեյթն է՝ ՀՆԱ-ի նկատմամբ 3,2% պետական պարտքը և Թուրքմենստանը՝ 4,7% ՀՆԱ-ի նկատմամբ։ Անվանական արտահայտությամբ ամենաբարձր պետական պարտքն ունի Միացյալ Նահագները՝ 33 տրիլիոն դոլար։