| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ Աժ-ում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հետաքրքիր փաստ անարգվեց. 2013 թվականը ռեկորդային է եղել Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման առումով: Նախորդ տարի պետական պարտքի սպասարկմանը (մայր գումար և տոկոսների մարում) պետբյուջեից հատկացվել է 861 միլիոն դոլար:
Համեմատության համար նշենք, որ 2012-ին արտաքին պարտքի սպասարկման գումարը եղել է 239 միլիոն դոլար, իսկ ընթացիկ տարում 298 միլիոն դոլար է: Արտաքին պարտքի սպասարկման ռեկորդը, սակայն, սպասվում է 2020 թվականին, այդ տարի ՀՀ-ն պետք է իր պարտատերերին վճարի 1 միլիարդ 57 միլիոն դոլար: Իսկ 2013-ի արդյունքներով ՀՀ արտաքին պարտքը կազմում է 3 միլիարդ, 899 միլիոն դոլար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։