Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանքավանում ֆինանսների նախարարության կազմակերպած սեմինարի ժամանակ լրագրողներին ներկայացվեց ՀՀ կառավարության պարտքի կայունության վերլուծությունը։ Այսպես, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը 2008թ-ից ի վեր նորովի ընդգծեց պարտքի կայունության հիմնախնդիրը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, պարտքի ճգնաժամ ունեցել են պարտքի տարբեր մակարդակներում (Ռուսաստան 1998թ. ճգնաժամ, արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմում էր մոտ 31.5%, Մեքսիկայինը` («Տեկիլայի ճգնաժամը» 1994թ.) 32.8%, Չիլիինը` 71.2% (1982թ.) և այլն)։
Պարտքի կանությության մեջ գոյություն ունի ոսկե կանոն։ Պարտքի կայունությունը միայն պարտքի մեծության մեջ չէ, այլ թե ինչպես է երկիրը կառավարում պարտքը և արդյոք նոր ստեղծվող պարտքը տնտեսությունում ստեղծում է ավելացված արժեք և անհրաժեշտ կանխիկ հոսքեր, որպեսզի դրանց հաշվին հետագայում հնարավոր լինի մարել ապագա պարտավորություններն առանց բախվելու իրացվելիության և վճարունակության խնդիրների ։
Հայաստանում կիրառվում է միջազգային պրակտիկայում հայտնի և տնտեսագետների կողմից լայն կիրառություն ունեցող մոդելներ. Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ մշակված «Պարտքի Կայունության Վերլուծության» մոդելը (DSA), «Առաջնային Պակասուրդի»,«Եկամուտների» ճեղքի գնահատման և Բյուջեի Սահմանափակման Ներկա Արժեքի գնահատման միջնաժամկետ մոդելներ։
ՀՀ մակրոտնտեսական շրջանակի հիմքում մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունութան ապահովումն է և երկարաժամկետ աճի համար հիմքեր ստեղծելը։ ՀՀ կառավարության պարտքը 2017թ. կանխատեսվում է շուրջ 56.3% ՀՆԱ-ի նկատմամբ, իսկ 2018թ.՝ 55.3%։
ՀՀ հարկաբյուջետային քաղաքականությունը լինելու է պահպանողական ընթացիկ ծախսերի մասով և ագրեսիվ՝ կապիտալ ծախսերի մասով: Եթե նախկինում պետական բյուջեի պակասուրդի սահմանափակման ճանապարհով էր ապահովվում պարտքի կայունություն, ապա ներկայումս նպատակադրվել է երկարաժամկետ տնտեսական աճի համար հիմքեր ստեղծելու միջոցով ապահովել պարտքի կայունություն։
Պարտքի կայունության վերլուծության մոդելը հիմնվում է երկու հիմնական սկզբունքների վրա` վճարունակության և իրացվելիության։ Վճարունակությունը` երբ պետության կուտակած պարտքը ամբողջությամբ ծածկվում է ապագայում սպասվող առաջնային հավելուրդների զուտ ներկա արժեքով: Այլ կերպ ասած, վճարունակությունը միջնաժամկետում վարկառուի պարտքի գծով պարտավորությունների կատարման կարողությունն է։ Իրացվելիությունը դա պետության ունակությունն է կատարել պարտավորությունները, որոնց մարման ժամկետը լրացել է։ Պարտքի խոցելիությունը` վճարունակության և իրացվելիության կորուստի ռիսկն է և բացատրվում է հետևյալ գործոններով. պարտքի բեռ , քաղաքականությունների և ինստիտուցիոնալ համակարգի որակ , ցնցումների նկատմամբ զգայունություն։