|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Զարգացման իսլամական բանկը ժամանակավորապես դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը. ըստ РИА Новости-ի` հայտարարել է բանկի նախագահ Ահմադ Մուհամեդ Ալին Դուշանբեում, որտեղ անցկացվում է բանկի կառավարիչների խորհրդի ամենամյա հանդիպումը:
Նրա խոսքերով` որոշումը հիմնված է Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձեւի վրա, որը եղել է կառավարիչների խորհրդի հանդիպման օրակարգում:
«Մենք հնարավոր օգնությունը կցուցաբերենք սիրիացի փախստականներին, սակայն բանկի հնարավորությունները սահմանափակ են»,- հավելել է Ալին: