Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես տեղեկացանք «Արարատ բանկից», բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD, ՎԶԵԲ) կողմից Միջազգային առեւտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2010թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում» եւ ստացել TFP Award 2010 պատվավոր մրցանակը:
«Արարատ բանկը» Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առեւտրի խթանման ծրագիրը (TFP), 2010-ին թողարկել է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով փաստաթղթային գործիքներ` հինգ անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: TFP ծրագրի շրջանակում ներդրվել է նաեւ նոր գործիք` վերականգնվող վարկային պայմանագիր (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը:
Բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, կարեւորելով Եվրաբանկի հետ համագործակցությունը, նշել է, որ բանկային ծառայությունների շուկայի բարձր մրցակցության պայմաններում նման ձեռքբերումը հաճախորդների պահանջներն առավելագույնս ապահովելու հստակ ռազմավարության, նոր մոտեցումների եւ տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունք է: