կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 16:44
Տնտեսական

Պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը. վարչապետ

Պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը. վարչապետ

Իրականում պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը. այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպության զեկույցին, որում նշված է, որ BB վարկանիշ ունեցող երկրների շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին բեռը գտնվում է կառավարելիության մակարդակում, և միջին ցուցանիշից բեռն ավելի ցածր է նմանատիպ երկրների համար, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ մեր երկրի արտաքին պարտքն այսօր գտնվում է 40 տոկոսի շրջանակում և ամբողջությամբ բաղկացած է երկարաժամկետ ու արտոնյալ վարկերից, որոնք մենք ստացել ենք միջազգային կազմակերպություններից։

Անդրադառնալով Fitch Ratings-ի հրապարակած վարկանիշային աղյուսակին` Տ. Սարգսյանը նշել է, որ այն բավական օբյեկտիվ վերլուծություն է: «Այստեղ օբյեկտիվորեն վերլուծված են մեր հարաբերական առավելությունները և թույլ կողմերը։ Մեր վարկանիշը մնացել է նույնը` BB-, կանխատեսումը` կայուն։ Այդ տեսակետից մեր ընդդիմախոսների և վերլուծաբանների ուշադրությունը պետք է հրավիրեմ այս զեկույցների վրա, որտեղ օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա բացահայտվում են մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և խնդիրները, միևնույն ժամանակ` օբյեկտիվորեն ներկայացվում մեր առավելությունները»,- ասել է վարչապետը։