կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-30 16:39
Սպորտ

Տեղի ունեցավ «Վիվառոյի» պոկերի ավանդական միջմարզային գավաթի խաղարկությունը

Տեղի ունեցավ «Վիվառոյի» պոկերի ավանդական միջմարզային գավաթի խաղարկությունը

Հավատարիմ մնալով իր ավանդույթներին՝ «Վիվառոն» այս տարի ևս  անցկացրեց պոկերի Հայաստանի միջմարզային գավաթի խաղարկությունը: Այս տարի տեղի է ունենալու նաև բլոտի և նարդու մրցաշարերը: Յուրաքանչյուր խաղային ձևի համար սահմանված է 3 000 000 դրամ մրցանակային հիմնադրամ:  Պոկերի միջմարզային գավաթի համար եզրափակչում պայքարում էին   Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող 6 թիմեր: Yerkir.am-ի հետ զրույցում VivaroPoker-ի տնօրեն Հայկ Սարգսյանը  խոսեց մրցաշարի մասին:

 «Միջմարզային գավաթի  խաղարկության առաջին խաղերը սկսվել են մոտ մեկ տարի առաջ` օնլայն տարբերակով:   Ամեն շաբաթ կիրակի օրը Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել են թիմեր: Շուրջ 100 թիմերից եզրափակիչ են դուրս եկել 6-ը: Ամեն թիմում եղել են 3 մասնակիցներ:   Արգելվում Է մի թիմում լինել տարբեր մարզերի ներկայացուցիչներ:  Ամենաշատ միավոր հավաքած 6 թիմերն անցել են եզրափակիչ փուլ:  Երեկ տեղի ունեցավ եզրափակիչը:  Բոլոր 6 թիմերն էլ արդեն ունեն մրցանակային շահումներ:  Առաջին տեղը զբաղեցրած թիմը ստանալու է 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ 6-րդ տեղը զբաղեցրած թիմը` 120.000  դրամ:     Թիմերի անդամների  մեջ գումարը բաշխվելու է ըստ անհատական միավորների:  1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը ստանում է 18 միավոր, իսկ 18-րդ տեղը զբաղեցրածը` 1 միավոր: Միավորների հանրագումարով ամենաշատ միավոր ունեցող թիմը դառնում է մրցաշարի հաղթող:  Եթե թիմը զբաղեցրել է առաջին տեղը, բայց թիմի անդամներից մեկը դուրս է մնացել 16-րդ տեղով, նա ստանալու է գումարի 20 տոկոսը:  Այս տարի լինելու է  նաև նարդու և բլոտի մրցաշար»,-ասաց Սարգսյանը: