կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-03 16:41
Իրավական

Հերթական միջադեպը՝ Նուբարաշենի աղմկոտ սպանության գործով դատական նիստում

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստերը շարունակում են անցնել լարված մթնոլորտում: Այսօրվա դատական նիստի ընթացքում ևս միջադեպ գրանցվեց:

Երբ տուժողի իրավահաջորդի՝ Փառանձեմ Մեյթիխանյանի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը դատարանին պարզաբանում էր, թե ինչու է նախորդ դատական նիստում իր վստահորդը շիշ նետել ամբաստանյալ Յուրի Հակոբյանի ուղղությամբ, դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատները սկսեցին հայհոյել ու բղավել:

«Ցանկանում եմ հիշեցնել ամբաստանյալների հարազատներին և դահլիճում ներկա գտնվող անձանց, թե ինչ դեպք է տեղի ունեցել Մեյթիխանյանի ընտանիքում և ինչ գործողությունների արդյունքում է սպանվել նրա ամուսնինը: Նման պարագայում ամբաստանյալները պետք է որ հասկանային, թե ինչից ելնելով կարող էր պոռթկում առաջանալ տիկին Մեյթիխանյանի մոտ»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնմալով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի այն հայտարարությանը, թե Հակոբյանը չի արձագանքել իր ուղղությամբ շիշ նետելուն և զսպվածություն է ցուցաբերել, ինչը վկայում է նրա դաստիարակված և կշռադատված լինելու մասին, նա ասաց. «Տուժող կողմը չի կիսում պաշտպանական կողմի այդ տեսակետը, հակառակը` հավատում է, որ ընդամենը մի կայծ էր անհրաժեշտ, որպեսզի ամբողջ դահլիճը ոտքի կանգներ և տուժողներին, մեղադրանքի կողմին դարձներ Եղիշե Խաչատրյան»:

Փաստաբանի հայտարարությանն ի պատասխան` դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատները սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեցին նրա հասցեին, ինչից հետո դատարանը սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ ու նրանց դուրս հրավիրեց դահլիճից: Ինեսսա Պետրոսյանը ստիպված եղավ բարձրացնել իր անվտանգության հարցը:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: