|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ArmLur.am-ին իրավապահ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել:
Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ Փարաքարի համայնքապետի սպանության գործով կալանավորված նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում հենց մենախցից կամ բոլորին հայտնի «կարանտինից» հանել-տարել են ընդհանուր խուց, նրան խցում բռնության են ենթարկել:
Արդյունքում, քրեկատարողական հիմնարկի ղեկավար կազմը, հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, նրան կրկին տարել է մենախուց:
Կայքը դիմել է Քրեակատարողական ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել, Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնել է, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու։