|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ գիշերվանից ուժեղացված հսկողություն է սահմանված Երևանում, հատկապես` Երևան մուտք ու ելք ապահովող ավտոճանապարհներին: Ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում և ստուգում են մեքենաները: Մեր տեղեկություններով՝ նման հսկողությունը պայմանավորված է երեկ Վարդանանց փողոցում տեղի ունեցած սպանության հետ:
Հիշեցնենք, որ Վարդանանց 14 շենքի դիմաց անհայտ անձը կրակոցներ է արձակել «Անելիք» բանկի իրավաբան` 32-ամյա Հովհաննես Աթանյանի ուղղությամբ, ով տեղում մահացել է: Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը սպիտակ ВАЗ 2107 մակնիշի դեղին համարանիշներով ավտոմեքենայով դիմել է փախուստի: Հավանաբար, հենց այս մեքենան էլ իրավապահները փորձում են գտնել: Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: