|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր առավոտից Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքներն իրականացնող շինարարները հերթական անգամ փորձել են քանդել շենքի ճակատային մասի քարերը: Բանն այն է, որ այսօր Սարյան փողոցում առավոտից ընթանում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան, եւ լրագրողների ու ակտիվիստների մեծ մասը գտնվում էր այնտեղ:
Օգտվելով այդ իրավիճակից` շինարարները փորձել են իրենց գործն անել, սակայն, հանդիպելով սակավաթիվ ակտիվիստների բողոքին, դադարեցրել են աշխատանքները: Այս պահին ակումբի շենքի մոտ տասնյակից ավելի ոստիկաններ հսկողություն են իրականացնում:
Yerkir.am-ին ակտիվիստները հայտնեցին, որ նախկինի պես այսօր էլ իրենցից մի քանիսը գիշերը կհերթապահեն և թույլ չեն տա կառուցապատողին` քանդել պատմական հուշարձանը: