կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-29 04:51
Հասարակություն

Աշոտյանի մեղքն է, որ իրեն չընդունեցին. Աշոտ Աղաբաբյան

Աշոտյանի մեղքն է, որ իրեն չընդունեցին. Աշոտ Աղաբաբյան

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ևս այցելեց Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին: Պատգամավորը լրագրողների հետ զրույցում նշեց՝ եթե այսքան մարդ հավաքվել է Բաղրամյանում, նշանակում է՝  միգուցե ճիշտը դա է: Աղաբաբյանը նշեց, որ այս պայքարը ոչ թե յոթ դրամ թանկացնելու դեմ է, այլ նրա, որ ամեն տարի յոթ դրամով չթանկանա էլեկտրաէներգիան: ՀՀԿ-ականը նշեց նաև, որի ինքը դեմ է ցանկացած թանկացման: Անդրադառնալով ՀՀ նախագահի տարածած հայտարարությանը՝ Աղաբաբյանը նշեց, որ, իր կարծիքով, նախագահը բոլորից ժամանակ է խնդրել՝ խնդիրը հասկանալու համար, ինչը, ըստ պատգամավորի,  ճիշտ է:

Աշոտ Աղաբաբյանն անդրադարձավ նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝  ցուցարարների կողմից վատ ընդունելությանը:

«Ո՞վ է մեղավոր, որ չընդունեցին, իր մեղքն է, որ լավ չընդունեցին: Հիմա ինձ խի՞ եք ընդունում, իմ մեղքն ա՞: Բոլոր դեպքերում չեք ասում՝ «վոն ատ սյուդա»»,- ասաց Աղաբաբյանը: