|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր լրագրողների հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկին: Նրա խոսքով` ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Երևանի ավագանու ընտրություններում մի քանի բաներ ավելի պարզ են դառնում, օրինակ` մասնակցող երեք ուժերն էլ կանցնեն ու խմբակցություն կունենան ավագանում, պարզ է նաև, որ ՀՀԿ-ն կանցնի, իսկ «Երկիր ծիրանի»-ն քիչ ձայներ կհավաքի: Ըստ Քոչարյանի` պարզ չէ միայն այս երեք ուժերի հարաբերակցությունը` տոկոսային առումով:
Իսկ թե ինչո՞ւ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը քիչ ձայներ կհավաքի, Կարեն Քոչարյանի խոսքով, «Երկիր ծիրանի»-ն օրեր առաջ ձևավորված կուսակցություն է, նրա ցուցակում ոչ ոք հանրությանը ծանոթ չէ, բացի Զարուհի Փոստանջյանից, ինչը նվազեցնում է այդ կուսակցության շանսերը: «Ելք»-ի մասին, ըստ նրա, կարելի է դատել խորհրդարանական ընտրություններին գրանցած հաջողություններով: «Ելք»-ը կփորձի կա'մ պահել այդ ձայները, կա'մ ավելացնել հաջողությունները:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառքի բաժանելուն, Կարեն Քոչարյանի խոսքով, եթե կա ընտրակաշառքի պահանջարկը, իսկ այդ պահանջարկը իրականում մեծ է, ուրեմն կլինի նաև ընտրակաշառք առաջարկող: «Փողը կա, բաժանողները կան, վերցնողները կան, այս անգամ էլ դա կլինի»,- ասաց քաղտեխնոլոգը: