Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-04-04 12:26
Քաղաքական

Բողոք չկա` մարդիկ փողը վերցրել ու ընտրել են. քաղտեխնոլոգ

Բողոք չկա` մարդիկ փողը վերցրել ու ընտրել են. քաղտեխնոլոգ

Այսօր լրագրողների հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձավ ԱԺ ընտրություններին: Նրա խոսքով` այս ընտրությունները տարբերվում էին նրանով որ որևէ մեկը լուրջ խախտում չգրանցեց, քանի որ տեխնոլոգիական նորամուծությունները իրենց դրական դերը ունեցան: «Հետընտրական պրոցեսներ փաստացի չեն լինի, քանի որ ադեկվատ քաղաքական ուժերը հասկանում են, որ դրա համար բարենպաստ հող է պետք, հետընտրական զարգացումները չեն կարող ինքնանպատակ լինե:

Ընտրազանգվաը շատ լավ գիտի ում ոնց է ընտրել, բողոք չկա, մարդիկ փողը վերցրել ու ընտրել են»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ՕՐՕ հայտարարությանը, որ կշարունակեն պայքարը, քաղտեխնոլոգը նշեց, որ դա կարող է վերաբերել օրինակ ավագանու ընտրություններին, որոնց կփորձեն մասնակցել խորհրդարան չանցած ուժերը: Սակայն այս պահին հետընտրական զարգացումների առիթ չկա:

ՀՀԿ-ի դրական արդյունքներում մեծ դեր խաղաց վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը, և ՀՀԿ-ին չսիրելով ու ընդունելով, ձայն են տվել, որպեսզի Կարեն Կարապետյանը մնա վարչապետ: Ինչ վերաբերում է սև փիարին, ապա ըստ քաղաքագետի, ողջ զարգացած աշխարհը պետք է Հայաստանից բան սովորի, քանի որ այն սև փիարը որ եղավ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շեմին, աննկարագրելի էր:

Հարցին, թե կարո՞ղ ենք այս ընտրությունների օրինակով եզրակացնել, որ ցանկացած մարդ` լինի դա հանցագործ, թե մտավոր հետամնաց, կարող է փող բաժանելով ընտրվել պատգամավոր, քաղաքագետ նշեց, որ այո, դա միանգամայն հնարավոր է: