Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես կարծում եմ՝ սա Հայաստան-Ռուսաստան աշխատանքային պրոցես է։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտք գործելու արգելքին։
«Ռուսների հետ ոնց որ շատ «լավ» աշխատում է այս իշխանությունը, թողնենք, թող աշխատեն։ Ալեն Սիմոնյանն ասել է, որ այդ ցուցակում Մարգարիտա Սիմոնյանից ու Զատուլինից բացի պետք է ևս մի քանի հոգի լինեն։ Եթե դա Ռուսաստանին չի հետաքրքրում, ինչո՞ւ պետք է մեզ հետաքրքրի։ Ես որևիցե բան չեմ նկատել, ո ՛չ Ռուսաստանի դեսպանը, ո ՛չ ռուսական կողմը՝ բացի Զատուլինի հայտարարությունից, ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել։ Հովիկ Աղազարյանն էլ նշեց, որ Ադրբեջանի հետ ընդհանուր եզրեր են գտել», - ասաց նա:
Անդրադառնալով ռուսական տելեգրամյան ալիքներում տարածված փաստաթղթին և դրա վտանգներին քաղտեխնոլոգը, նշեց․
«Ինչպես գիտեք, կա հրապարակված 2 փաստաթուղթ։ Իրականում պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ պրեսսինգի տակ է բոլոր կողմերից և այս բոլոր գործողություններն արվում է նրա համար, որպեսզի Ռուսասատանն ինչ-որ բան ասի և ինքը ունենա պատրվակ` չգնալու Պուտինի հետ հանդիպման, ինքը խուսափում է հիմա յուրաքանչյուր նման հանդիպումից։ Պարզ է, որ պետք է ստորագրվի կա ՛մ ռուսական տարբերակը, կա ՛մ արևմտյան տարբերակը, կամ էլ՝ 2-ն էլ չպետք է ստորագրվի։ Երեք տարբերակի դեպքում էլ Փաշինյանը պրոբլեմ է ունենալու, ես հետոն չգիտեմ, թե ինչ է անելու ինքը, որովհետև, եթե ստորագրում է արևմտյանը՝ կարծում եմ, որ խնդիր է ունենում Ռուսասատանի հետ, եթե ստորագրում է ռուսականը՝ ունենում է խնդիր Արևմուտքի հետ, եթե չի ստորագրում՝ ունենում է խնդիր բոլորի հետ։ Էս առումով կարծում եմ, որ ցուգցվանգի մեջ է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ոչ թե իշխանությունները, որովհետև այստեղ չկա իշխանություն, կա մեկ հոգի, և շատերն անգամ տեղյակ չեն, թե ինքն ինչ է ուզում անել»։
Կարեն Քոչարյանը նշում է, որ 2 փաստաթուղթն էլ մինչև տարեվերջ պետք է ստորագրվի։ 2 տարբերակում էլ միջանցք բառը չկա, կա ճանապարհների ապաշրջափակում, այսինքն դե յուրե չկա միջանցք, դե ֆակտո կա միջանցք, պարզապես մի դեպքում ապաշրջափակված միջանցքը նայելու է ռուսական կողմը, մյուս դեպքում՝ արևմտյան կողմը․
«Եթե ստորագրվում է արևմտյան տարբերակը՝ բացի Ռուսաստանից ու Արևմուտքից խաղի մեջ է մտնում նաև Իրանը, որովհետև էլ ոչ մի մակարդակ չի մնացել, որպեսզի Իրանը չհայտարարի, որ որևէ փոփոխություն և մինչ օրս տարածարջանում չգտնվող ուժերի ներկայությունը չի հանդուրժելու»,- ավելացրեց նա։
Լ.Ա.