Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողներին ասաց, որ քաղաքական ուժերի որոշակի անորոշությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու-չվերադառնալու գործոնով: «Շատ գործիչներ կան, որոնց ոտքը մի քիչ կախ է. երկու տարբերակ կա` Ծառուկյանը մասնակցում է, իսկ մյուս տարբերակը՝ չի մասնակցում»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն ավելի շատ հակված է մտածել, որ Ծառուկյանը չի վերադառնալու քաղաքականություն՝ ինչ-ինչ գործոններից ելնելով: «Քաղաքական դաշտը գծում են իշխանությունները: Ես կարծում եմ, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ կոնսենսուսի արդյունք է լինելու»,- նշեց բանախոսը:
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը փորձելու է ավելի խայտաբղետ պատկեր ստանալ: «Ցանկալի կլինի մի քանի քաղաքական ուժեր անցկացնել խորհրդարան, որպեսզի ավելի հեշտ կառավարելի լինի»,- ասաց նա:
Քաղտեխնոլոգը նաև նշեց, որ ՀՀԿ-ի ներսում էլ է սուր պայքար ընթանում: «ՀՀԿ-ի էլիտան իր տեղն է ուզում ամրապնդել այս արևի տակ»,- ասաց նա:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը՝ եթե փաստաթղթերը չհապատասխանեն, ինքը չի լինի ՀՀԿ-ի ցուցակում, Հակոբյանն ասաց, որ դա լուրջ փիար քայլ է ՀՀԿ-ի համար: «Սա մի կողմից ցույց է տալիս, որ Կարապետյանը «լոնգ թայմի» համար նախագծված ճանապարհ ունի անցնելու, և զուտ ընտրական գործընթացի համար չէ»,- ասաց նա՝ անդրադառնալով Կարապետյանի մեկ այլ հայտարարությանը, թե իրեն ապահով է զգում օլիգարխների կողքին: «Սա ավելի շատ մեսիջ էր, որ ինքը կաշկանդված չէ օլիգարխների հետ կապերից և ազատություն ունի և առանձնապես լուրջ հաշվի չի նստում այդ օլիգարխիկ խմբավորումների շահերի հետ»,- նշեց Հակոբյանը: