| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 13321 դիտում,
        
            13321 դիտում,  2 տարի առաջ - 2023-10-01 16:47
            2 տարի առաջ - 2023-10-01 16:47  
         
                
            Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․
«ՄԱԿի «առաքելությունը» ժամանել է Արցախ: Բացի անբուժելի զոմբիներից, կարծում եմ, որ արդեն բոլորին էլ պարզ է, որ մարդկության պատմության տարբեր ժամանակահատվածներում ստեղծված բոլոր գեղեցիկ արտահայտությունները. ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆ, ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՈւՄ, ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ, ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈւԹՅՈւՆ և այլն, լոկ գեղեցիկ բառակույտեր են, որոնք աշխարհի ուժեղներն օգտագործում են ըստ նպատակահարմարության: Մարդկության ստեղծվելուց ի վեր ՈւԺՆ Է ԾՆՈւՄ ԻՐԱՎՈւՆՔ: Եթե դու ուժեղ ես, քեզ հետ միշտ հաշվի կնստեն, անկախ նրանից՝ դու ժողովրդավար ես, ավտորիտար, թե ֆաշիստ: Եթե թույլ ես՝ օգնությունը միշտ «կուշանա»: Այլ հարց է, որ բարաթը միշտ կպահվի, որպեսզի պետք եղած պահին «դամոկլյան սրի» նման ճոճեն հասցեատիրոջ գլխին: Բայց ոչ երբեք քեզ համար, այլ միայն իրենց շահերի:
Այս ամենը չեմ գրում, որ ինչ-որ մարդկանց «պորտը տեղը դնեմ: Եղածը միևնույն է հետ չես բերի... գոնե մոտ ապագայում... Ես գրում եմ, որ հասկանաք, որ ՄԱԿի և այլ միջազգային կառույցների «առաքելությունները» շուտով ուշացած կմտնեն նաև Երևանի դատարկված փողոցներ: Եվ ով սա դեռ չի հասկացել պարզապես անուղեղ բիոզանգված է»: