կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-18 15:26
Առանց Կատեգորիա

Պրոֆեսիոնալիզմը և էթիկան ի՞նչ կապ ունեն. Պետրոս Ղազարյանը՝ Զարուհի Փոստանջյանին

 Պրոֆեսիոնալիզմը և էթիկան ի՞նչ կապ ունեն. Պետրոս Ղազարյանը՝ Զարուհի Փոստանջյանին

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը հաղորդման կեսից ցանկացել էր լքել տաղավարը ոչ ցանկալի հարցերի համար: Այնուհետև լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն այսպես էր մեկնաբանել իր այդ քայլը. «Եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն և' էթիկայի խախտում է, և' ոչ պրոֆեսիոնալիզմ»:

Չի ուշացել նաև հաղորդավար Պետրոս Ղազարյանի պատասխանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մեր քաղաքական գործիչները լրագրողներից բողոքելու փոխարեն պետք է սովորեն, որ իրենց դուր չեկող հարցերը նույնպես հնչելու են և մի փոքր պատրաստվեն դրանց եթերից առաջ։ Իսկ էս դեպքում նախ նույն հարցը չի կրկնվում,հետո եթե հարցիդ չեն պատասխանում ,կարող եմ 10 անգամ էլ նույն հարցը տալ։ Պրոֆեսիոնալիզմը և էթիկան ինչ կապ ունեն»: