կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-14 13:48
Քաղաքական

ԲՀԿ-ական թեկնածուն Ծառուկյանին Թրամփի հետ է համեմատում

ԲՀԿ-ական թեկնածուն Ծառուկյանին Թրամփի հետ է համեմատում

Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանին համեմատեց ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, քանի որ նա էլ հարուստ մարդ է, բիզնեսներ ունի, բայց կարողացավ դառնալ նախագահ:

Իսկ թե Ծառուկյանն ինչո՞ւ որոշեց մտնել քաղաքականություն, եթե  քաղաքականության մեջ հանդիպեց խնդիրների, իսկ քաղաքականությունից դուրս կարողացավ անարգել զբաղվել իր բիզնեսով, Զոհրաբ Զոհրաբյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, երբ Ծառուկյանը որոշեց թողնել քաղաքականությունը, բոլոր սպասեցին, տեսան, որ դրական փոփոխություններ տեղի չեն ունենում: Այդ ընթացքում էլ ժողովուրդը սկսեց պահանջել Ծառուկյանի վերադարձը, քանի որ սիրում ու հարգում էր նրան: Եվ ընտրությունների նախաշեմին Ծառուկյանը որոշեց վերադառնալ քաղաքականություն և ժողովրդի համար ռեալ փոփոխություններ իրականացնել:

«Աղքատ, սոված մարդը մոտենում է Ծառուկյանին, օգնություն խնդրում, Ծառուկյանն էլ խոստանում է օգնել, չէ՞ որ միշտ է այդպես եղել` քարոզարշավից առաջ էլ է այդպես եղել, ու հիմա դա պետք է ընկալել որպես ընտրակաշա՞ռք»,- ասաց Զոհրաբ Զոհրաբյանը:

Հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, ԲՀԿ-ական թեկնածուն պատասխանեց. «Ես դեմ եմ, որ կոալիցիա կազմվի ՀՀԿ-ի կամ որևէ այլ քաղաքական ուժի հետ, որովհետև չեմ տեսնում որևէ ուժի, որի հետ պետք է կոալիցիա կազմել: Մեր ծրագրերն անգամ չեն համընկնում»: