Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում: Նշված համայնքներից 8-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, 4 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Թեկնածուները հիմնականում անկուսակցական են և ինքնաառաջադրվել են:
Որոշ համայնքներում վերընտրվել են համայնքի գործող ղեկավարները: Կոտայքի Գետամեջ համայնքում ընտրվել է գործող համայնքապետ Ավետիս Մուրադյանը: Լոռու Անտառաշեն համայնքում ընտրվել է միակ թեկնածու` գործող համայնքապետ, անկուսակցական Ռաֆիկ Խարատյանը, Լոռու Տորֆավան համայնքում ևս ընտրվել է միակ թեկնածու` գործող համայնքապետ, անկուսակցական Ահարոն Խաչատրյանը: Արագածոտն մարզի Դպրեվանք համայնքում վերընտրվել է գործող անկուսակցական համայնքապետ Արամայիս Կասաբովը:
Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքում ընտրվել է գործող համայնքապետ` ՀՀԿ-ական Զաքարյան Հովիկը:
Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում էլ առաջադրված երկու անկուսակցական թեկնածուներից ընտրվել է Գևորգ Հովհաննիսյանը:
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարել են ՀՀԿ-ական Թաթուլ Գրիգորյանը և ԲՀԿ-ական Վարդգես Ներսիսյանը. ՀՀԿ-ական թեկնածուն ստացել է ընտրողների 111 քվեն, իսկ ԲՀԿ-ական թեկնածուն` 158:
Արարատի մարզի Այգեզարդ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարել են 3 անկուսակցական թեկնածուներ, մեկ թեկնածու էլ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունից: Համայնքապետ է ընտրվել անկուսակցական Ալբերտ Ավետիսյանը, իսկ ՔՊ ներչկայացուցչը ստացել է ընդամենը 25 քվե:
Արարատի Գոռավան համայնքում էլ համայնքապետի պաշտոնի համար պայքարել են 5 անկուսակցական թեկնածուներ: Համայնքապետ է ընտրվել Արսեն Բազիկյանը:
Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքում պայքարել են գործող համայնքապետ` ինքնաառաջադրված Նորայր Հարությունյանը և ԲՀԿ-ական Էմին Սարգսյանը: Այստեղ ընտրվել է գործող համայնքապետը:
Լոռու մարզի Գեղասար համայնքում համայնքապետի պաշտոնի համար առաջադրված երեք թեկնածուներից ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է ԲՀԿ-ական թեկնածու Վարազդատ Գրիգորյանը:
Արմավիրի մարզի Մարգարա համայնքում էլ պարտվել է գործող համայնքապետ Խաչատուր Ասատրյանը: Ընտրվել է անկուսակցական Էդգար Ենոքյանը: