Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում ընթանում է Հայաստան-Եվրամիություն բանակցությունների հերթական նիստը, որի արդյունքում Եվրամիության ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Հարցումը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հասարակական կարծիքի հարցման եւ ուսումնասիրության»՝ Opinion Polling and Research (OPPOL) ծրագրի մաս է կազմում:
Հարցման արդյունքներով՝ հայերն իրենց անկաշկանդ են զգում Եվրամիության հետ։
«Հզոր, բայց ոչ գիշատիչ` ինչպես արջը». սա հաճախ հանդիպող այն համեմատություններից է, որ տվել են Հայաստանի կարծիք ձեւավորողները՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կենդանու հետ են համեմատում Եվրամիությունը եւ ի՞նչու:
«Փափուկ, մեծ, հզոր, բայց ոչ ագրեսիվ»,- նշեց հարցվողներից մեկը՝ ավելի հստակեցնելով պատկերը:
Հարցը, որում կիրառվում են հարցվողի իրական կարծիքը վերհանելու նպատակով պրոյեկտիվ համեմատության անցկացման մեթոդներ, կազմում էր Եվրոպական հարեւանության քաղաքականության գործընկեր պետություններում իրականացված Եվրամիության կողմից ֆինանսավորվող՝ Եվրամիության նկատմամբ վերաբերմունքի բացահայտման համար իրականացվող հասարակական կարծիքի հարցման մի մաս:
Հայերի մեծ մասն այն կարծիքին է, որ իրենց Հայաստանը Եվրամիության հետ բարիդրացիական հարաբերություններ ունի, եւ որ Եվրամիությանը դավանում է այնպիսի արժեքներ, որոնք թանկ են նաեւ հայերի համար:
Հարցվողների գերակշռող մասը դրական է արտահայտվել Եվրամիության եւ Եվրամիության-Հայաստան հարաբերությունների մասին: Օրինակ, կարծիք ձեւավորողների 98%-ը հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիության հետ հետ ունի լավ կամ բավականին լավ հարաբերություններ:
Մեր երկրի հանրության 78%-ը կարծում է, որ Հայաստանը Եվրամիության հետ ունի շատ լավ (10%) կամ բավականին լավ (68%) հարաբերություններ: Ըստ երկու խմբերի հարցվողների, Եվրամիությունը իրենց հարազատ հիմնարար սկզբունքների մի խմբի կրող է, որը ներառում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ինչը ցույց է տալիս, որ Եվրամիությունը եւ Հայաստանը արժեւորում են միանման արժեքներ:
Հայաստանում Եվրամիության ներգրավվածության վերաբերյալ ինչպես կարծիք ձեւավորողները, այնպես էլ լայն հասարակությունը նույնպես շատ դրական արձագանքներ են տվել: Այսպես, երկու խմբերի ճնշող մեծամասնությունը այն կարծիքին է, որ Եվրամիությունը կարող է աջակցել Հայաստանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում (կարծիք ձեւավորողների 86%-ը եւ լայն հասարակության 84%-ը), մինչ երկու խմբերի 83%-ը այն տեսակետն ունի, որ Եվրամիությունը կարող է օժանդակել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում:
Հայերի մեծ մասը կցանկանար նաեւ, որ Եվրամիությունն ավելի մեծ դեր խաղար երկրում, իսկ կարծիք ձեւավորողների եւ լայն հասարակության համապատասխանաբար 94 եւ 83%-ը կցանկանար, որ Եվրամիությունն առավել մեծ դերակատարում ունենար երկրի տնտեսական զարգացման ոլորտում:
Հարցման արդյունքների մասին առավել ամբողջական տեղեկությունները զետեղված են www.enpi-info.eu կայքում: