| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Կաշխատենք այնպես անել, որ անցկացվեն մաքուր, արդար ընտրություններ: ՀՀԿ թեկնածուն բարձր վարկանիշ ունի. լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը` խոսելով Արարատի քաղաքապետի առաջիկա ընտրությունների մասին:
Հիշեցնենք, որ այսօր սկսվել է Արարատի քաղաքապետի նախընտրական քարոզարշավը: Գրանցված է երկու թեկնածու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված ԲՀԿ-անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված, «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական Հայկ Հայկյանը:
Հարցին` կան արդյո՞ք ճնշումներ որևէ թեկնածուի վրա, մարզպետը պատասխանեց, որ բացարձակապես ճնշում չկա: Նրա խոսքով, բնականաբար, մարզպետն աջակցում է իշխանության թեկնածուին, բայց, անկախ քարոզչությունից, ՀՀԿ թեկնածուն ունի լայն հնարավորություններ հաղթանակի հասնելու համար, քանի որ հարգված է ու կայացած:
Ընտրողներին ուղղորդելու ավանդական մեթոդների վերաբերյալ հարցին Արարատի մարզպետը այսպես պատասխանեց. «Եթե կլինեն նման դեպքեր, լավ կլինի ինձ տեղեկացնեք: Հակառակն ասեմ, որ ցեմենտի գործարանի ղեկավարության կողմից են եղել ճնշումներ, քանի որ աշխատանքից ազատվել են այն մարդիկ, ովքեր հայտնել են իրենց նախընտրելի թեկնածուի անունը»:
Այդ հարցին Արարատի մարզպետը առայժմ չի անդրադառնալու, քանի որ հիմա ընթանում է նախընտրական քարոզչության շրջանը, սակայն ընտրություններից հետո անդրադառնալու են այդ հարցին, քանի որ կան բողոքի դիմումներ` ուղղված համապատասխան մարմիններին: «Ինձ մոտ կա երկու դիմում, մնացածի մասին ես ձեզ կասեմ»,- ասաց մարզպետը: