|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Առավոտ» թերթի հետ բացառիկ հարցազրույցում Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւն անդրադարձել է Հայաստանի` Կալինինգրադի մարզի հետ հայտնի համեմատությանը:
«Ձեր հայտնի համեմատությունը Կալինինգրադի մարզի հետ, Հայաստանում միանշանակ չընկալվեց, եթե չասենք բավականին մեծ հակազդեցություն առաջացրեց: Ինչո՞ւ հենց այդ օրինակը բերեցիք: Հայաստանում միտում են տեսնում»,-հետաքրքրվել է լրագրողը:
«Այստեղ սուվերենության խնդիր չկա: Կալինինգրադի մարզի օրինակը բացարձակ պայմանական բնույթ է կրում`ընդհանուր սահմանի բացակայության մասով: Եթե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, ստացվում է ընդհանուր մաքսային տարածք, որտեղ Հայաստանը դառնում է ընդհանուր սահման չունեցող կղզյակ: Կալինինգրադի մարզն այլ կարգավիճակում է, այն ՌԴ-ի մաս է, բայց ՌԴ-ի հետ այն դառնում է միասնական մաքսային տարածքի մաս: Դա ընդհանուր Մաքսային միության այն հատվածն է, որն ընդհանուր սահման չունի այնպես, ինչպես Հայասանը չունի: Բայց այդ համեմատությունը բնավ էլ միջազգային դրսեւորումների նպատակ չունի: Հայաստանը սուվերեն պետություն է, Կալինինգրադի մարզը ՌԴ-ի մաս է, եւ համեմատությունն այստեղ զուտ տեխնիկական նշանակություն ունի այն իմաստով, որ կարելի է ընդհանուր մաքսային սահման ունենալ`չունենալով աշխարհագրական ընդհանուր սահմաններ: Այս տեխնիկական համեմատությունը սուվերեն պետության եւ մարզի համադրման նպատակ բնավ չունի»,-ասել է Սերգեյ Գլազեւը: