Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց արդարադատության նախարարությանը հատկացնել 160 հազար եվրոյին համարժեք դրամ: Գումարը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Ղարիբյանը և այլք ընդդեմ Հայաստանի», «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղասաբյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ի վճիռների պահանջները կատարելու համար է:
Նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2010 թվականի հունվարի 1-ից Հայաստանի վերաբերյալ գործերի քանակը եղել է 31: Համեմատության համար վերցրել ենք մի քանի երկրներ և, այդ երկրների համեմատ, Հայաստանը ոչ միայն չի գտնվում վատ վիճակում, այլ նաև լավ վիճակում է գտնվում»:
Նա նշեց, որ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի դեմ գործերը եղել են 100-ը: «Բուլղարիայի դեմ գործերը 300-ն են եղել: Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր իրավիճակը այս առումով բարվոք է»,- ասաց Մանուկյանը և հավելեց, որ եթե Հայաստանը բարվոք վիճակում է, դա չի նշանակում, որ ոլորտում պետք է բացթողումներ լինեն: